Տարիների Ընթացքում Կերտած Պատմություն
«Հին Էրիվան» պանդոկի դռները բաց են բոլոր հյուրերի առջև` անկախ նրանց հասարակական դիրքից և կարգավիճակից։ Սա այն վայրն է, որտեղ մարդիկ մշտապես գտնվում են ջերմ ու բարեկամական մթնոլորտում, որտեղ հաճելի ժամանացը, համեղ ու թարմ ուտելիքների համտեսը և հանգիստը միշտ զուգորդվում են։ Մենք միշտ հասանելի ենք բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցկացնել իրենց ժամանցը և համեղ հացկերույթը:
«Հին Էրիվան» պանդոկը գտնվում է Երևանի հենց սրտում` Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Օպերայի և Բալետի թատրոնի շենքն ու դրան հարակից Կարապի լիճը։ «Հին Էրիվանի» բազմահարկ շենքի ամեն հարկում տեղակայված են իրենց բնույթին համապատասխան դիզայնով ստեղծված ամբողջովին տարբեր ժամանցային սրահներ` նարգիլե-բար, ռեստորան, կարաոկե, սիգար ակումբ, լաունջ և գեղատեսիլ բացօթյա սրճարան շինության վերջին` 8-րդ հարկում։
Իր կյանքի 27 տարիների ընթացքում մեծ ճանապարհ է անցել «Հին Էրիվանը»` ստանալով հայ և օտարերկրյա գործիչների, մշակույթի ներկայացուցիչների և աշխարհի տարբեր երկրների նախագահների բարձր գնահատանքը: «Հին էրիվան» պանդոկի բարձր որակի և հյուրընկալ սպասարկման մասին վկայում են պանդոկում հայկական հացը կիսած հայտնի հյուրերի անունները` ՌԴ 4-րդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի նախագահները, Շառլ Ազնավուրը և այլ բարձրաստիճան հյուրեր, ովքեր էլ իրենց բարձր գովասանքին են արժանացրել պանդոկի բազմատեսակ ուտեստներն ու պանդոկի հյուրընկալ մթնոլորտը։
«Հին Էրիվանն» իր տեսակով ազգային արժեքները, հայկական խոհանոցային լավագույն ավանդույթները պահպանող հանրահայտ ժամանացային վայր է, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել հիմնադիրների համար տարիներ շարունակ առաջնորդվել «Ուրույն ոճ, լավագույն ավանդույթներ» կարգախոսով: Հայկական խոհանոցի համով ճաշատեսակների պահապանն ու շարունակողն է «Հին Էիրվան» պանդոկը։ Մեզ մոտ կարող եք համտեսել հայկական ավանդական խաշ, տոլմա, հարիսա, ինչպես նաև վրացական խինկալի, արևելյան քյաբաբ ու էլի շատ ճաշատեսակներ։ Էստեղ կազմակերպվում են խնջույքներ, կորպորատիվ երեկույթներ կամ ընտանեկան միջոցառումներ, իսկ մեր աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի հյուրերը հեռանան միայն լավագույն տպավորություններով։ Դե իսկ ավանդական դարձած երաժշտական տարբեր խմբերի ամենօրյա կենդանի կատարումները հաճելի հնչողությամբ կուղղորդեն ձեր հաճելի ժամանցը։
Անկախ նրանից` ծննդյան տարեդարձ եք տոնում, թե ուղղակի ընկերական հաճելի մթնոլորտում վայելում եք ձեր ժամանցը, մեզ մոտից կհեռանաք միայն բարձր տրամադրությամբ ու մեծ գոհունակությամբ` հաջորդ անգամ վերադառնալու նպատակով։
Սա մենք երաշխավորում ենք։