Խալիլ Մամուն Կալիան Բար
Խալիլ Մամունը լավագույն ձեռագործ նարգիլեն է աշխարհում՝ պատրաստված եգիպտական փորձառու արհեստավորների կողմից, ովքեր արդեն տասնամյակներ շարունակ մասնագիտացած են նարգիլեներ պատրաստելու մեջ։ Լավագույն եգիպտական նարգիլեները կարող եք փորձել Հին Էրիվան պանդոկի «Խալիլ Մամուն Կալիան Բարում»։
Նորաբաց բարում գործում են երեք առանձին սրահներ, յուրաքանչյուրը՝ նախատեսված 20 հոգու համար: Բոլոր սրահներում կարելի է վայելել արևելքի լավագույն՝ ձեռագործ Խալիլ Մամուն նարգիլեն: Կալիան բարի արևելյան պերճաշուք ինտերիերով միջավայրը ցանկության դեպքում կամբողջանա կրակոտ պորտապարուհու ներկայությամբ՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ն: Սրահներից մեկը՝ VIP-ը, նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր կնախընտրեն վայելել արևելքի համն ու հոտը կողմնակի աչքերից հեռու: Այստեղ կարելի է մի քանի ժամով առանձնանալ փակ դռան ետևում: Սրահը հարմար է հատկապես միայն կին այցելուներով առանձնանալու և նարգիլե փորձելու համար, մոտավորապես՝ «դեվիչնիկ»՝ արևելյան ոճով )) Ի դեպ, Խալիլ Մամունը լավագույն ձեռագործ նարգիլեն է աշխարհում՝ պատրաստված եգիպտական փորձառու արհեստավորների կողմից, ովքեր արդեն տասնամյակներ շարունակ մասնագիտացած են նարգիլեներ պատրաստելու մեջ։
Ամրագրման համար զանգահարել՝ +374 10 588 855 +374 10 540 575 +374 10 50 88 88